«Փյունիկը»` Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում

«Փյունիկը»` Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Օգոստոսի 1-ին Յաբլոնեց նադ Նիսու քաղաքի «Ստրելնիցե» մարզադաշտում, կայացել է Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը «Յաբլոնեցի» և Երևանի «Փյունիկի» միջև: Առաջին խաղում հաղթել էր «Փյունիկը» 2:1 հաշվով: Պատասխան մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

«Փյունիկը» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ։ ՀՖՖ-ի կայքից տեղեկանում ենք, որ հաջորդ փուլում մրցելու է «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)-«Կրուզեյդերս» (Հյուս. Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:

Նախօրեին Ջուրջու քաղաքի «Մարին Անաստասովիչի» մարզադաշտում կայացել է Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը «Ստյաուայի» և Երևանի «Ալաշկերտի» միջև: Առաջին հանդիպումն ավարտվել էր ռումինական թիմի հաղթանակով 3:0 հաշվով: Պատասխան խաղում հաղթել էր «Ալաշկերտը» 3:2 հաշվով: Գոլերի հեղինակներ են դարձել Ֆլորին Տանասեն (10, 11մ), Ֆլորինել Կոմանը (59), Գուստավո Մարմենտինին (24, 28, 11մ) և Տիագո Գալվաոն (45):

Երկու հանդիպումների արդյունքում «Ալաշկերտը» պարտվել է 3:5 հաշվով և դուրս մնացել Եվրոպա Լիգայի խաղարկությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում