Պատանի շախմատիստները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Պատանի շախմատիստները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող 29 պատանի շախմատիստներ մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում մեկնարկում է Եվրոպայի շախմատի պատանեկան անհատական առաջնությունը: Մրցաշարն անցկացվում է 6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18:

Հայաստանի ներկայացուցիչների թվում է գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով հանդես կգա մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում