Երեք հայ գրոսմայստերներ մեկնարկում են Աբու Դաբիի միջազգային մրցաշարում

Երեք հայ գրոսմայստերներ մեկնարկում են Աբու Դաբիի միջազգային մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստներ մեկնարկում են Աբու Դաբիի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկում է «Աբու Դաբի Մասթերս» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 151 շախմատիստ: Մասնակիցների թվում են 55 գրոսմայստեր, իսկ, ընդհանուր առմամբ, 155 մասնակցից 124-ը կրում են միջազգային կոչումներ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են եռակի Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը և գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուէլ Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում