«Արսենալի»՝ պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը

«Արսենալի»՝ պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբը ֆրանսիական «Լիլ» ակումբից ձեռք է բերել Կոտ-դ՛Իվուարից ֆուտբոլիստ Նիկոլյա Պեպեին։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Transfermarkt-ին, գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը եղել է 80 միլիոն եվրո։

«Պեպեն ուժեղ և տաղանդավոր հարձակվող է, որին Եվրոպայի շատ թոփ-ակումբներից են ցանկացել ձեռք բերել»,- իրենց ձեռքբերումը մեկնաբանել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունեի Էմերին։

Պեպեն անած մրցաշրջանում «Լիլի» կազմում մասնակցել է 41 խաղի, 23 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ է։ Ֆրանսիայի առաջնությունում թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել։

Մինչ այս «Արսենալն» ամենաշատը վճարել էր «Բորուսիային» Օբամեյանգին գնելու համար։ Ֆուտբոլիստի համար լոնդոնյան ակումբը վճարել էր 62,55 միլիոն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում