Հայաստանի հավաքականի կազմը՝ Տալինում կայանալիք ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ին

Հայաստանի հավաքականի կազմը՝ Տալինում կայանալիք ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 12-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայանալու է ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն:

Վերջին ուսումնամարզական հավաքը ազատ ոճայիններերը անցկացնում են Բելառուսում ՝ հուլիսի 30-օգոստոսի 10-ը։

Երիտասարդների ԱԱ-ին մասնակցող հավաքականի կազմը։

57 կգ՝ Վրեժ Գևորգյան
61 կգ՝ Հրաչյա Մարգարյան
65 կգ Վազգեն Թևանյան
70 կգ ՝ Արման Անդրեասյան
74 կգ՝ Դավիթ Գևորգյան
79 կգ՝ Արման Ավագյան
86 կգ՝ Մհեր Մարկոսյան
125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան
Օգոստոսի 10-ին թիմը մեկնելու է մրցավայր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում