Հայ բռնցքամարտիկները հաղթական մեկնարկ են գրանցել պատանիների ԵԱ-ում

Հայ բռնցքամարտիկները հաղթական մեկնարկ են գրանցել պատանիների ԵԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Թբիլիսիում մեկնարկել է բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որում ներկայացուցիչներ ունի նաև Հայաստանը:

Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը հաղթական մեկնարկ են գրանցել՝ 52 կգ քաշային Յուրա Բաբլումյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը հաղթանակ են տարել և դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօր ռինգ դուրս կգան 43 կգ քաշային Ռուբեն Անտոնյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 59 կգ քաշային Արտակ Մանուկյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 48 կգ քաշային Սարգիս Թումանյանն և 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը:

Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում