Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն և քառորդ եզրափակիչ դուրս եկել

Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն և քառորդ եզրափակիչ դուրս եկել

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել և քառորդ եզրափակիչ են դուրս եկել 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը:

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից նշում են, որ հատկապես տպավորիչ էր Դավիթ Սաֆարյանի մենամարտը։ 38,5 կգ քաշային մեր մարզիկը գրագետ մարտ անցկացնելով 3։2 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ։ Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի հավաքականի 6 բռնցքամարտիկ։ Հաղթանակի դեպքում մեր բռնցքամարտիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ։

Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում