Արման Միքայելյանը երկրորդ հաղթանակն է տոնել Ռիգայի մրցաշարում

Արման Միքայելյանը երկրորդ հաղթանակն է տոնել Ռիգայի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արման Միքայելյանը երկրորդ հաղթանակն է տոնել Լատվիայում ընթացող Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միքայելյանը սև խաղաքարերով հաղթանակով է ավարտել Վրաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Իրաքլի Ախվլեդիանիի հետ պարտիան:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ տուրում հաշտությամբ է ավարտել պարտիան Հունաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Իոանիդիս Եվգենիոսի հետ:

Երկրորդ տուրից հետո Արման Միքայելյանն ունի 2, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` 3 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում