USD
EUR
RUB

Դիեգո Ֆորլանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի ազգային հավաքականի և «Ատլետիկո Մադրիդ»-ի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանն ավարտում է կարիերան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է AS-ը, այս մասին Ֆորլանը հայտարարել է «Պենյարոլ» թիմի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվելուց հետո:

«Շատ բարդ որոշում էր։ Ինչքան էլ չէի ցանկանում գա այդ պահը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա անխուսափելի է, մի օր ստիպված ես ավարտել պրոֆեսիոնալ կարիերան և դադարել ֆուտբոլ խաղալ։ Վերջերս ես հետաքրքիր առաջարկ ստացա, բայց արդարացում էի փնտրում, որպեսզի չտամ համաձայնությունս։ Տարիների ընթացքում ես ավելի քմահաճ եմ դարձել։ Հիանալի կլիներ կարիերան ավարտել «Պենյարոլում», սակայն դա տեղի չունեցավ, և բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին»,- ասել է Ֆորլանը:

Դիեգո Ֆորլանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2018 թ. մայիսին Հոնկոնգի «Կիտչի» ակումբի կազմում:

2011 թ. Ուրուգվայի հավաքականի կազմում Դիեգո Ֆորլանը նվաճել է Ամերիկայի գավաթը, 2009/10 մրցաշրջանում «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում դարձել է Եվրոպա լիգայի, իսկ 2010 թ. ՈւԵՖԱ սուպերգավաթի հաղթող: Կարիերայի ընթացքում մի շարք թիմերի կազմերում հաղթել է տարբեր մրցաշարերում և արժանացել անհատական մրցանակների:



Լրահոս
«Բարսելոնա»-ի հինգ ֆուտբոլիստ կարող է հեռանալ ակումբից Ըմբիշներ Գրիգորյանը և Մխիթարյանը գիտեն առաջին մրցակիցներին ԱԱ-ում Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներն ամփոփեցին ԱԱ-ն Մանրամասներ՝ «Ֆոլ Չեսս Կլասիկ» մրցաշարից Ըմբիշ Վարուժան Կաջոյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ըմբշամարտի ԱԱ. Կաջոյանը հաղթեց Կիպրոս Մ-17 - Հայաստան Մ-17՝ 1։0 Ըմբիշ Լևան Բերիանիձեն պարտվեց ԱԱ-ի մեկնարկային գոտեմարտում Ռիվալդոն՝ «Ռեալի»-ի մասին ԱԱ. Վարուժան Կաջոյանի եւ Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի են Արթուր Ալեքսանյան․ Ցանկանում էի վնասվածքով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով Բասկետբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը նոր ավագ մարզիչ ունի Ներկայացվել է Պեկին-2022-ի թալիսմանը Մբապեն «Ռեալ» կտեղափոխվի 275 միլիոն եվրոյով Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց ԱԱ-ի արծաթե մեդալով (տեսանյութ) Ֆանտաստիկ նորամուտ. «Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել Մխիթարյանը բացում է գոլերի հաշիվը «Ռոմա»-ի կազմում (տեսանյութ) Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել «Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին Մալխաս Ամոյանի պարտությունը Ռուսաստանը ներկայացնող հայը հաղթել է Հայաստանի հավաքականի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել ԱԱ․ Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է Վահագն Այվազյանը հեռացել է «Ուրարտու»-ից Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի Մխիթարյանը Հայաստանը դարձրեց «Ռոմա»-ում խաղացող ունեցող թվով 50-րդ երկիրը Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ «Լիվերպուլի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը «Արարատին» է միացել հավաքականի նախկին ֆուտբոլիստը Արսեն Վենգերը համաձայնել է պաշտոն ստանձնել ՖԻՖԱ-ում Ռեալը ցանկանում է ցուցադրական խաղ անցկացնել Նադալի և Ֆեդերերի միջև Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ ԱԱ․Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Ղազախստան «ՊՍԺ»-ն Մարկինյոսին պայմանագիր է առաջարկելու
website by Sargssyan