Գեղարքունիքի բազկամարտիկները չորս մեդալ են նվաճել Ստեփանակերտում ընթացող Համահայկական խաղերում

Գեղարքունիքի բազկամարտիկները չորս մեդալ են նվաճել Ստեփանակերտում ընթացող Համահայկական խաղերում

ԳԱՎԱՌ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի թիմերի մարզիկներն արդեն առաջին մեդալներն են նվաճել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ընթացող Համահայկական խաղերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, բազկամարտի ձախ ձեռքի մրցումներում գեղարքունիքցի բազկամարտիկները երեկ նվաճել են երեք արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: «Մարտունու մարզադպրոցի սան, վերինգետաշենցի Ազատ Սրապյանը մինչեւ 70 կիլոգրամ , Վարդենիսի մարզադպրոցի սան Վարդան Խաչատրյանը մինչեւ 90 կիլոգրամ եւ զոլաքարցի Ջանիբեկ Ղազարյանը 90 ու ավել կիլոգրամ քաշային կարգերում նվաճել են արծաթե մեդալներ, իսկ վերինգետաշենցի Էսմիրա Բեյբությանը բավարարվել է բրոնզե մեդալով: Նույն մարզիկներն աջ ձեռքի մրցումներում դուրս են եկել եզրափակիչ եւ պայքարում են առաջին եւ երկրորդ տեղերի համար: Այնպես որ, մենք այսօր նոր մեդալների ակնկալիք ունենք: Երեկ մրցաշարը հաղթանակով են սկսել նաեւ Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը եւ մեր չորս շախմատիստները»,-տեղեկացրեց Գեղամ Չարվադարյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում