Զավեն Անդրիասյանը Հունաստանում ընթացող մրցաշարի առաջատարն է

Զավեն Անդրիասյանը Հունաստանում ընթացող մրցաշարի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները Հունաստանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կավալա Օփենի 5-րդ տուրում հայ գրոսմայստերներից հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը: Զավեն Անդրիասյանը և Սիրանուշ Ղուկասյանը կիսեցին միավորը:

5-րդ տուրից հետո Զավեն Անդրիասյանը մրցաշարի առաջատարներից մեկն է: Նա ունի 4,5 միավոր: Մարիա Գևորգյանը և Էլինա Դանիելյանն ունեն 3,5-ական միավոր:

Հունաստանում ընթացող ավանդական Կավալա Օփեն միջազգային մրցաշարին մասնակցում է 110 շախմատիստ 20 երկրից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում