«Ուրարտու»-ի խաղերն այսուհետև տոմսերով կլինեն

«Ուրարտու»-ի խաղերն այսուհետև տոմսերով կլինեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումներից որոշների մուտքը կլինի տոմսերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարատու» (նախկին «Բանանց») ակումբի մամուլի ծառայությունը: Այս մրցաշրջանից սկսած «Ուրարտու» ակումբի խաղերի մուտքն կլինի տոմսերով, որոնք կարող եք ձեռք բերել ակումբի սպորտ սրճարանից կամ գնել առցանց ակումբի կայքի միջոցով։ Տոմսերի արժեքները 200, 300 և 500 դրամ են։

Առաջիկա հանդիպումը «Ուրարտու»-ն կանցկացնի օգոստոս11-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Փյունիկ»-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում