Նորայր Հախոյանը դուրս է եկել Թբիլիսիի մրցաշարի եզրափակիչ

Նորայր Հախոյանը դուրս է եկել Թբիլիսիի մրցաշարի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Նորայր Հախոյանը դուրս է եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ:

Հախոյանը ոսկե մեդալի համար կպայքարի իրանցի ըմբիշի հետ: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Ռուդիկ Մկրտչյանը, որը պարտվել էր հենց Նորայր Հախոյանին:

Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը:

Մրցաշարի հաղթողը և մեդալակիրները կպարգևատրվեն համապատասխանաբար՝ 1000, 800 և 500-ական դոլարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում