ԵԱ. Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը չհաղթահարեցին որակավորման փուլը

ԵԱ. Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը չհաղթահարեցին որակավորման փուլը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվել է ջրացատկի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը 10 մետր աշտարկացատկում Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը չեն հաղթահարել որակավորման փուլը։

Լև Սարգսյանը 19 մասնակիցների մեջ զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը՝ 332.80 միավորով, իսկ Վլադիմիր Հարությունյանը՝ 16-րդ հորիզոնականը՝ 311.0 միավորով։

10 մետր աշտարակացատկի Եվրոպայի չեմպիոն դարձավ Ուկրաինան ներկայացնող Օլեկսի Սերեդան (488.85), արծաթե մեդալակիրը ֆրանսիացի Բենջամին Աուֆրետն էր (474.90), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ ռուս Ռուսլան Տերնովոյը (445.25):

Հետևեք մեզ նաև Telegram-ում