Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Ակտոբե»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Աստանա»-ին և պարտվեց 2:3 հաշվով:

Մարկոս Պիզելին «Ակտոբե»-ի մեկնարկային կազմում էր, դարձել է գոլային փոխանցման հեղինակ, բայց 70-րդ րոպեին փոխարինվել: Պիզելին վնասվածքից վերականգնվելուց հետո արդեն երկրորդ խաղում դառնում է գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում