ՀՖՖ-ն որակազրկել է Արտակ Դաշյանին

ՀՖՖ-ն որակազրկել է Արտակ Դաշյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է «Ուրարտու» (նախկին «Բանանց») ֆուտբոլային ակումբին:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրի «Շիրակ»-«Ուրարտու» խաղի ժամանակ «Ուրարտու»-ից Արտակ Դաշյանը հայհոյել էր մրցակցին: ՀՖՖ կարգապահական կոմիտեն նիստում երկու խաղով որակազրկել է ֆուտբոլիստին, իսկ ակումբին տուգանել 250 հազար դրամով:

Այդ խաղում «Շիրակ»-ը 3:1 հաշվով հաղթել էր «Ուրարտու»-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում