Լևոն Արոնյանը զբաղեցրեց առաջին տեղը

Լևոն Արոնյանը զբաղեցրեց առաջին տեղը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: «Grand Chess Tour»-ի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դարձել է հաղթող:

Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 13 միավոր և Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսել է առաջին հորիզոնականը:

Մրցաշարի առաջին տուրում հայ շախմատիստը հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, երկրորդ տուրում՝ Սերգեյ Կարյակինին, երրորդ տուրում՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին: Չորրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ, 5-րդ տուրում հաղթել էր Մագնուս Կարլսենին, իսկ 6-րդ տուրում ոչ ոքի էր խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում