Մեսին զանգահարել է Նեյմարին՝ փորձելով համոզել չտեղափոխվել «Ռեալ»

Մեսին զանգահարել է Նեյմարին՝ փորձելով համոզել չտեղափոխվել «Ռեալ»

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին զանգահարել է «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Նեյմարին, որպեսզի քննարկի բրազիլացու ապագան, հայտնում է «Marca»-ն:

Ըստ աղբյուրի՝ Մեսին չի ցանկանում նախկին թիմակցին և ընկերոջը տեսնել «Ռեալում»:

Արգենտինացին փորձել է համոզել Նեյմարին չընդունել մադրիդցիների առաջարկը և վերադառնալ կատալոնական ակումբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում