Ռոնալդուն բացատրել է իր և Մեսսիի տարբերությունը

Ռոնալդուն բացատրել է իր և Մեսսիի տարբերությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բացատրել է, թե ինչով է ինքը տարբերվում կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիից։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Ըստ Ռոնալդուի, Մեսսիի հետ իր տարբերությունն այն է, որ, ի տարբերություն նրա, ինքը խաղացել է տարբեր ակումբներում։

«Ես խաղացել եմ տարբեր ակումբների հետ, նվաճել Չեմպիոնների լիգան տարբեր թիմերով: Ես 6 անգամ անընդմեջ մրցաշարի լավագույն ռմբարկուն եմ եղել։ Չեմպիոնների լիգայում ոչ բոլորը կարող են պարծենալ 5 հաղթանակներով, այնպես որ, կարծում եմ, որ ես իրավունք ունեմ նույնականացնելու ինձ այս մրցաշարի հետ», – ասել է Ռոնալդուն։

Նա նաև նշել է Մեսիի արժանիքները:

«Լեոն հիանալի ֆուտբոլիստ է: Նրան կհիշեն ոչ միայն որպես 5 «Ոսկե գնդակի» տեր, այլ նաև որպես բարձր մակարդակի մասնագետ, որը նա տարեցտարի ցույց է տալիս, ինչպես ես», – ավելացրել է Ռոնալդուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում