Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում երկրորդ տեղում է

Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում երկրորդ տեղում է

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Սենթ Լուիսի կայծակնային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարից հետո այժմ գրոսմայստերները մրցում են կայծակնային շախմատում: Կայծակնային մրցաշարում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարյակինի, Լիժենի, Կարուանայի, Յանգի, Ռապորտի, Կարլսենի հետ: Հաղթեց Մամեդյարովին և պարտվեց Դոմինգեսին ու Լագրավին:

Այժմ 27 հնարավորից 17 միավորով Արոնյանը երկրորդն է: 17,5 միավոր ունի Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում