Կարևոր է բալանսավորել խաղը. Վարդան Մինասյան

Կարևոր է բալանսավորել խաղը. Վարդան Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նպատակ ունի բալանսավորված խաղ ցուցադրել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում վրացական «Սաբուրթալո»-ի դեմ խաղում:

«Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի պահպանել բարձր տեմպը խաղի 90 րոպեների ընթացքում: Ձգտելու ենք բալանսավորված ֆուտբոլ ցուցադրել: Բայց պետք է հաշվի առնենք նաև խաղի զարգացումները»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մինասյանը:

Մարզչի խոսքով` բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին, և փոփոխություններ կլինեն առաջին խաղի համեմատ:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում կհյուրընկալվի վրացական «Սաբուրթալո»-ին: Հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում