«Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» խաղի մրցավարները փոխվել են

«Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» խաղի մրցավարները փոխվել են

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» խաղը կսպասարկեն այլ մրցավարներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ի սկզբանե որոշված էր, որ խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները, սակայն այժմ նրանց փոխարինել են Լիտվան ներկայացնող մասնագետները:

«Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Խաղը կսպասարկեն Լիտվան ներկայացնող մրցավարները: Գլխավոր մրցավարը Դոնաթաս Ռումշասն է: Մրցավարի օգնականներն են Դովիդաս Սուզիեդելիսը և Վիտիս Սնարսկսիսը, 4-րդ պաշտոնյան՝ Դոնաթաս Սիմենասը:

«Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում