«Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» խաղի տոմսերը վաճառքում կլինեն հաջորդ շաբաթ

«Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» խաղի տոմսերը վաճառքում կլինեն հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» խաղի տոմսերը վաճառքում կլինեն գալիք շաբաթից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիա»-ն մրցելու է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆ91 Դյուդելանժ» թիմի հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին ժամը 19:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Տոմսերի գները. արևմտյան տրիբունա՝ 2000 դրամ, արևելյան՝ 1000 դրամ, հյուսիսային, հարավային՝ 500 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում