Արոնյանը մեկնարկում է Սինգֆիլդի գավաթի խաղարկությունում

Արոնյանը մեկնարկում է Սինգֆիլդի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկել է Սինգֆիլդի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում Արոնյանն ուժերը կչափի Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Առաջին տուրը կկայանա օգոստոսի 16-ին:

Սինգֆիլդի գավաթի խաղարկությանն այս տարի մասնակցում են Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան:

Մրցաշարը կընթանա օգոստոսի 16-30-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում