USD
EUR
RUB

Շանթ Խաչատրյան. Վստահ եմ՝ հաջորդ մեդալս ոսկի է լինելու

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Տալինում ավարտված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա խոսեց մեդալի և անցկացրած գոտեմարտերի մասին.

«Արդյունքն ավելի գոհացուցիչ կլիներ, եթե ոսկե մեդալ լիներ. ես գնացել էի ոսկու հետևից, բայց արծաթն էլ վատ մեդալ չէ, հիմա ստացել ենք այն, ինչին որ արժանի էինք: Եթե արժանի լինեինք ոսկուն, ոսկին կլիներ։ Սպորտային բախտն էր, թե ինչ-որ տեղ սխալ արեցի կամ հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը լրիվ չէինք նայել, բայց արդյունքը սա է։ Իսկ ընդհանուր առմամբ մրցաշարից գոհ եմ, կան սխալներ, որոնք պետք է շտկվեն։ Հույս ունեմ և վստահ եմ, որ մյուս անգամ ոսկե մեդալով եմ հետ վերադառնալու»։

Մինչև եզրափակիչը Շանթը առանձնացրեց Թուրքիայի ներկայացուցիչ Սամեթ Բաշարի հետ գոտեմարտը. «Թուրք ըմբիշի հետ գոտեմարտում սկզբից պարտվում էի, հետո, ճնշելով նրան, ժամանակից շուտ կարողացա կամային հաղթանակ տանել»:

Չնայած մեծ ցանկությանը , որ ընկերը չեմպիոն դառնա (խոսքը Սահակ Հովհաննիսյանի մասին է), նրա պարտությունը Շանթին չէր ընկճել եզրափակչից առաջ. «Ես շատ էի ուզում, որ Սահակը դառնար չեմպիոն, բայց չհուսահատվեցի նրա պարտությունից. սպորտ է, ամեն ինչ էլ պատահում է։ Ուղղակի եզրափակչումս տակտիկական սխալներ եղան իմ կողմից, բայց կշտկենք, շատ կմարզվենք, որ մյուս անգամ ոսկով վերադառնամ»,-խոսքը ավարտեց նա։

 

Լրահոս
Պեդրոն կարող է տեղափոխվել Ա սերիա Լիվերպուլը շնորհավորել է Ջերարդին ծննդյան օրվա կապակցությամբ Լիվերպուլի տնային խաղերը կարող են չեզոք մարզադաշտերում անցկացվել Հայտնի է՝ երբ կվերսկսվի Ա Սերիան Բարսելոնան կկրճատի ակումբի սկաուտների կեսին ՄՅՈՒ-ն հետաքրքրվում է Մոնակոյի 19-ամյա հարձակվողով Արսենալը միացել է Կոուտինյոյի համար պայքարին Բասկետբոլ․ Ռեալը երկարաձգել է Ջեյսի Քեռոլի հետ պայմանագիրը Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Յուվենտուսից Ռեալը աշխարհի ամենաթանկ ակումբն է մնում ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ․ Արսեն Ջուլֆալակյան Հաճախ եմ մտածում, որ ոչինչ հավերժ չէ. Արթուր Դալալոյան Բավարիան ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Ալաբայի հետ Յուվենտուս վերադառնալու համար Պոգբան պետք է ֆինանսական զիջումների գնա Ֆիորենտինայի ավագը հետաքրքրել է Ռոմային Խոակին Կապառոս. Բոլորից շատ դուր եկավ Արարատ-Արմենիայի խաղը Խաղ՝ 6 միավորի համար. Բորուսիա Դ.-Բավարիա. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր Ռեալը ցանկանում է իր պաշտպանին ընդգրկել Հոլանդի տրանսֆերային գործարքում Բասկետբոլի Եվրոլիգայի մրցաշրջանը վաղաժամ ավարտվել է FourFourTwo․ ԱՊԼ-ի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերները Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել Բայերը սահմանել է Հավերցի տրանսֆերային արժեքը Սետյեն. Ես և Մեսսին վստահ ենք ՝ Բարսելոնան կարող է հաղթել Չեմպիոնների լիգան Կյանքից հեռացել է ՊՍԺ-ի սան Ժորդան Դիակիսեն Լոկոմոտիվը դեմ է ՌՊԼ-ի վերսկսմանը Միլանը ցանկանում է վարձակալել Ռեալի հարձակվողին Աղբյուր. Լա Լիգայի վերսկսումը կհետաձգվի Lindores Abbey Rapid Challenge․ Արոնյանը դուրս եկավ հիմնական փուլ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել Լևոն Արոնյանը միավորը կիսեց Ուեսլի Սոյի հետ «Բարսելոնա»-ն պատրաստ է վաճառել Սամուել Յումտիտիին Ռուսաստանը կարող է կորցնել հոկեյի 2023թ աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը Պորտուի պաշտպանը հնարավոր է տեղափոխվի ՊՍԺ ԱՊԼ-ի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 20-ին․ Սեբալյոս Միլանի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ ՀՖՖ-ն մշակել է պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույց Ռեալը հետաքրքրվում է Բայերի կիսապաշտպանով Արոնյանը զիջեց Նակամուրային Կուրտուա․ Ռեալը կշարունակի պայքարել Պրիմերայի տիտղոսի համար Կապելոն բացատրել է՝ ինչումն է Միլանի խնդիրը
website by Sargssyan