Sinquefield Cup․ Մրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը պարտվել է

Sinquefield Cup․ Մրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը պարտվել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Լևոն Արոնյանը պարտվել է Ֆաբիանո Կարուանային ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրում։

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ պարտիան ավարտվել է 53-րդ քայլում։ Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը նախորդ երեք տուրերում ոչ-ոքի էր խաղացել։

Մրցաշարի առաջատարները Կարուանան ու հնդիկ Վիշվանաթան Անանդը 2,5-ական միավորով առաջատարներն են։ Արոնյանն ունի 1,5 միավոր։

Օգոստոսի 21-ին անցկացվելիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում