«Ռենն» ու «Միլանը» հետաքրքրվում են «Լեսթերի» կիսապաշտպան Սիլվայով

«Ռենն» ու «Միլանը» հետաքրքրվում են «Լեսթերի» կիսապաշտպան Սիլվայով

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: «Լեսթերի» կիսապաշտպան Ադրիան Սիլվան կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայի առաջնությունում:

«France Football»-ի տեղեկությունով՝ 30-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Ռենը», որը փոխարինող է փնտրում հուլիսի կեսերին «Լիլ» տեղափոխված Բերնջամին Անդրեին:

Հաղորդվում է, որ Սիլվայով հետաքրքրվում է նաև «Միլանը», սակայն ֆրանսիական ակումբն ավելի մոտ է ֆուտբոլիստին ձեռք բերելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում