«Ֆ91 Դյուդելանժ»-ի մարզիչը հայկական թիմի հետ խաղում իրենց ֆավորիտ չի համարում

«Ֆ91 Դյուդելանժ»-ի մարզիչը հայկական թիմի հետ խաղում իրենց ֆավորիտ չի համարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ֆ91 Դյուդելանժ»-ի գլխավոր մարզիչ Հենրի Բոսին Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-ի հետ խաղում իր թիմին ֆավորիտ չի համարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բոսին ասաց օգոստոսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։ «Մենք նոր ձևավորվող թիմ ենք, ֆավորիտ չենք միանշանակ, քանի որ երիտասարդ թիմ ենք։ Չեմ կարծում, որ երիտասարդ թիմը, որը նոր է կառուցվում, կարող է ֆավորիտ համարվել այս խաղում»,- ասաց մարզիչը։

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին, ժամը 19։00-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում