Sinquefield Cup. Արոնյանը կիսել է միավորը Մամեդյարովի հետ

Sinquefield Cup. Արոնյանը կիսել է միավորը Մամեդյարովի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղացել է Շաքրիար Մամեդյարովի հետ։

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ պարտիայի 54-րդ քայլում կողմերը համաձայնել են ոչ-ոքիի։

Այս տուրից հետո Մամեդյարովն ունի 2,5, Արոնյանը՝ 2 միավոր։

Առաջատարները Ֆաբիանո Կարուանան և Վիշվանաթան Անանդն է։ Նրանց ակտիվում կա 3-ական միավոր։ Օգոստոսի 22-ին մրցաշարում հանգստյան օր է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում