Վարդան Մինասյանին գոհացնում է իր թիմի ցուցադրած բնավորությունը

Վարդան Մինասյանին գոհացնում է իր թիմի ցուցադրած բնավորությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երկու թիմերի համար էլ բարդ ստացված է համարում Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ֆ91 Դյուդելանժ»-ի հետ առաջին խաղը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մինասյանն ասաց օգոստոսի 22-ին տեղի ունեցած հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում։

«Դժվար խաղ ստացվեց և՛ մեր, և՛ մրցակցի համար։ Միակ կարևոր բանը, որ այսօր ինձ գոհացրեց, դա մեր թիմի բնավորությունն էր, որ ցույց տվեցինք վերջին րոպեների ընթացքում»,- ասաց մարզիչը։

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» ֆուտբոլային դիմակայության առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց 2։1 հաշվով՝ հայկական թիմի հաղթանակով։ Թիմերի միջև պատասխան հանդիպում կկայանա օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում: Դիմակայության արդյունքում հաղթողը կստանա Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում