Վրացի ֆուտբոլիստը միացել է «Լոռի»-ին

Վրացի ֆուտբոլիստը միացել է «Լոռի»-ին

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: «Լոռի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ կիսապաշտապան Լևան Մատչարաշվիլու հետ: Այս մասին հայտնում է ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Լոռի ՖԱ-ն 1 տարվա պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ կիսապաշտպան Լևան Մատչարաշվիլու հետ։ 22-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիտվայի Բարձրագույն լիգան ներկայացնող Ստումբրասը, որի կազմում մասնակցել է երկրի առաջնության 13 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ։ Մատչարաշվիլին Ստումբրասի կազմում մասնակցել է նաև Եվրոպա լիգայի որակավորման փուլի երկու խաղի ու մեկ գոլ հեղինակել»,– նշված է հայտարարությունում:

Լևան Մատչարաշվիլին Լոռիում հանդես կգա 14 համարի մարզաշապիկով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում