USD
EUR
RUB

Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելը հետևել է «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» խաղին

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-ի և Լյուքսեմբուրգի «Ֆ91 Դյուդելանժ»-ի հանդիպմանը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հետևել է նաև Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էնգելը նշեց, որ այս խաղն ու անցկացման վայրը հատուկ նշանակություն ունեն, իսկ խաղի կարևորությունն ընկերական միջավայրն է:

«Այս խաղի կարևորությունն ընկերությունն է։ Մենք եկել ենք որպես ընկեր և զգում ենք այստեղ ընկերական մթնոլորտը։ Թիմերից մեկը հաղթելու է, սակայն մյուսի չհաղթելու դեպքում էլ մնալու ենք ընկերներ»,- նշեց նա:

Ֆրանկ Էնգելը դժվարացավ նշել, թե որ թիմը երկու խաղի արդյունքում հաղթող կճանաչվի:

«Արարատ-Արմենիան ուժեղ թիմ է, և, եթե հաղթի, ապա արժանի կլինի այդ հաղթանակին»,- ասաց Էնգելը:

Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելի հետ միասին Երևանում ընթացող խաղը դիտում էր նաև ՀՀ-ում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» ֆուտբոլային դիմակայության առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց 2։1 հաշվով՝ հայկական թիմի հաղթանակով։ Թիմերի միջև պատասխան հանդիպում կկայանա օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում: Դիմակայության արդյունքում հաղթողը կստանա Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր:



Լրահոս
Անտոնիո Ֆլորեսը ֆուտբոլի երիտասարդական թիմի խաղում որակական աճ է տեսնում Ֆուտբոլի կանանց Մ19 թիմը հավաք կանցկացնի Երևանում Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը Բելառուսի միջազգային մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ Հայաստանի ձյուդոյի առաջնության չեմպիոնները հայտնի են Տիգրան Բարսեղյանը կարող է տեղափոխվել հունական ակումբ Բրազիլացի 17-ամյա տաղանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա» Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ Հայաստան-Հունաստան խաղից հետո կան բերման ենթարկվածներ Վահանյանը և Մովսիսյանը վետերանների ԱԱ-ի առաջատարներից են Մանչինին բացառիկ արդյունք է գրանցել Իտալիայի հավաքականի հետ Լյովը Գերմանիայի հավաքականը ֆավորիտ չի համարում Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսին Ռամոսը և Պիկեն կարող են մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին Եվրո-2020-ի ուղեգիր են նվաճել արդեն 10 հավաքական Վահանյանը և Մինասյանը հաղթանակ են տարել ԱԱ-ի երկրորդ տուրում Իբրահիմովիչը հրաժեշտ է տվել թիմակիցներին. Զլատանը վերադառնում է Արսեն Վենգերն այսուհետ կաշխատի ՖԻՖԱ-ում Դելֆը վնասվածքի պատճառով լքել է Անգլիայի հավաքականը Մխիթարյանի վերադարձով «Ռոմա»-ն նորից կսկսի թռչել. Ֆոնսեկա Մեսսին դեռ պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Հայաստան - Հունաստան հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայի շախմատային մրցաշարում երրորդն է Դավիդ Վիլյան հայտարարել է կարիերան ավարտելու մասին Գաբուզյանը և Հարությունյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները Սենթ Լուիսում Հայաստան – Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները «Ալաշկերտ»-ը ձմեռային հավաքներ կանցկացնի ԱՄՆ-ում և Թուրքիայում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը Դավիթ Գրիգորյանը սամբոյի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում Աբրահամ Խաշմանյանն ազգային հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարում հաղթել են հայ պատանիները ԱԱ. Հայ սամբիստների մեկնարկը հաջող չի եղել Իբրահիմովիչը տեղափոխվում է «Միլան» Թենիսիստուհիների ձեռքսեղմումը քաշքշուկի պատճառ է դարձել Հակոբ Սերոբյան. Բարդ է լինելու, բայց պետք է պայքարենք օլիմպիական ուղեգրերի համար Տոկիո-2020-ից առաջ ՄՕԿ-ն ուժեղացնում է դոպինգի դեմ պայքարը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ԵԱ. Աննա Սարգսյանը դարձել է ոսկե մեդալակիր Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից
website by Sargssyan