Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը

Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Բրազիլական «Ֆլամենգո» ակումբի խաղացողներից Բրունո Էնրիկեն մոլորակի ամենաարագ ֆուտբոլիստն է։ Խաղերից մեկի ժամանակ նրա արագությունը հասել է մինչև 38 կմ/ժամ-ի։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Էնրիկեի ռեկորդի մասին հայտնել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական Թվիթերը։ Ավելի վաղ ամենաարագ խաղացողը մադրիդյան «Ռեալի» ֆուտբոլիստ Գարետ Բեյլն էր։ Նրա արդյունքը 36,9 կմ/ժամ էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում