Թիավարության ԱԱ. Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը կիսաեզրափակչում է

Թիավարության ԱԱ. Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը կիսաեզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Հունգարական Ցեգետ քաղաքում ընթացող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը բայդրակա 200 մետր մրցատարածությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ նրանք գրանցել են 40.49 վայրկյան արդյունք: Մեկնարկի են դուրս եկել նաև Վալդիմիր Ալավերդյան/Էդգար Թության զույգը:

Բայդարկա 1000 մետր մրցաձևում ցույց են տվել 3:41.7 րոպե արդյունքը և չեն հաղթահարել որակավորման փուլը, իսկ 500 մետր մրցատարածության կիսաեզրափակչում 1:43.02 րոպե արդյունքը, ինչը չի բավարարել եզրափակիչ դուրս գալու համար:

Արա Վիաբյանը կանոէ 500 մետր մրցատարածության կիսաեզրափակչում 1:58.29 արդյունքով դուրս է մնացել պայքարից, իսկ 1000 մետր մրցատարծությունում 4:26.32 արդյունքով չհաղթահարել որակավորման փուլը:

Այսօր Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը բայդարկա 200 մետր մրցատարծության կիսաեզրափակչում կպայքարի եզրափակչի ուղեգրի համար

Հետևեք մեզ նաև Telegram-ում