Sinkfield Cup. Արոնյանն ու Կարյակինը ոչ-ոքի են խաղացել

Sinkfield Cup. Արոնյանն ու Կարյակինը ոչ-ոքի են խաղացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour մրցաշարի 5-րդ փուլի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուս Սերգեյ Կարյակինի հետ:

Աղբյուրից տեղեկանում ենք, որ 6 տուրերից հետո Լիժենը, Կրուանան և Անանդը հավաքել են 3,5 միավոր: Լևոն Արոնյանը, Նակամուրան և Գիրին ունեն 2,5-ական միավոր:

Հիշեցնենք, որ Grand Chess Tour-ի հինգերորդ փուլը` Sinkfield Cup-ը, տեղի է ունենում Սենթ Լուիսում օգոստոսի 17-ից 28-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում