«Ալաշկերտը» համալրվել է երեք ֆուտբոլիստով

«Ալաշկերտը» համալրվել է երեք ֆուտբոլիստով

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը համալրվել է ևս երեք ֆուտբոլիստով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մեր թիմ է վերադարձել փորձառու կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով պայմանագիր էր ստորագրել Սերբիայի բարձրագույն խմբի «Պրոլետեր» ակումբի հետ, սակայն ընտանեկան պատճառներով վերադարձել է հայրենիք և կրկին համալրել հարազատ ակումբի շարքերը:

«Փյունիկից» «Ալաշկերտ» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ, ազգային հավաքականի 25-ամյա թեկնածու Գոռ Մանուկյանը:

23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Ավագյանի նախորդ ակումբը նույնպես «Փյունիկն» էր: Մինչ այդ նա հանդես է եկել «Բանանցում» և «Արցախում»,- նշված է կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում