Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում

Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: 64 կգ քաշային բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի կանանց առաջնությունում:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

«Եվրոպայի մինչև 22 տարեկանների փոխչեմպիոնը բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ»,- հայտնում է ՀԱՕԿ-ը:

Վաղը պայքարը կսկսի Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում