ԱԱ. Հայ թիավարողները եզրափակչում են

ԱԱ. Հայ թիավարողները եզրափակչում են

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Հունգարական Ցեգետ քաղաքում շարունակվող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը դուրս է եկել բայդարկա 200 մետր մրցատարածության եզրափակիչ։ Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կիսաեզրափակչում նրանք ցույց են տվել 39.72 վայրկյան արդյունք։

200 մետր մրցատարածության եզրափակիչը կկայանա օգոստոսի 25-ին։

Հիշեցնենք նաև, որ նույն օրը մեկնարկի դուրս կգան Արա Վիրաբյանը՝ կանոէ 5000 մետր մրցատարածության եզրափակչում և Վլադիմիր Ալավերդյանը՝ բայդարկա 5000 մետր մրցատարածության եզրափակչում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում