«Բարսելոնան» ջախջախել է «Բեթիսին»՝ 5:2. Գրիզմանը դարձել է դուբլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Լա Լիգայի երկորդ տուրի շրջանակում «Բարսելոնան» ջախջախել է «Բեթիսին»՝ 5:2 հաշվով:
Կատալոնացիների հարձակվող Անտուան Գրիզմանը դարձել է դուբլի հեղինակ: Այդ գոլերը 28-ամյա ֆրանսիացու համար առաջինն են «Բարսայի» կազմում:
Երկու տուրերից հետո «Բարսելոնան» 3 միավորով 9-րդ տեղն է զբաղեցնում Իսպանիայի առաջնությունում: