Մարգարիտա Գասպարյանը մեկնարկել է հաղթանակով

Մարգարիտա Գասպարյանը մեկնարկել է հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Նյու Յորքում մեկնարկել է US Open-ը։ Կանանց մենախաղում առաջին շրջանի իր հանդիպումն է ավարտել հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը։

Հայազգի թենիսիստուհին մեկնարկել է հաղթանակով։ Մարգարիտայի մրցակիցը Ավստրալիայի ներկայացուցիչ Պրիսչիլյա Հոնն էր։ Գրանցվել է 7-6(4), 6-4 հաշիվը։ Առաջին սեթում Գասպարյանը լուրջ խնդիրներ ուներ, քանի որ պարտվել էր սեփական մատուցման գեյմը։ Սակայն հետ բերելով կորցրածը՝ թայ-բրեյքում նա կարողացավ վստահ հաղթանակ տանել։

Երկրորդ սեթում Մարգարիտան առաջ էր անցել հաշվի մեջ ու մատուցում էր հանդիպման համար, սակայն պարտվեց տվյալ գեյմը։ Ճիշտ է՝ միանգամից հաջորդ գեյմում Գասպարյանը ավարտեց խաղը։

Հաջորդ շրջանում Մարգարիտայի մրցակիցը Յոհանա Կոնտան է։ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը առաջրին շրջանում երեք սեթում հաղթել է Դարիա Կասատկինային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում