Սերենա Ուիլյամսը դուրս թողեց Մարիա Շարապովային

Սերենա Ուիլյամսը դուրս թողեց Մարիա Շարապովային

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Ամերիկուհի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ԱՄՆ-ի Բաց առաջնության առաջին շրջանում 6:1, 6:1 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Շարապովային: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Հանդիպումը տևել է 1 ժամ: Շարապովան լքում է կանանց մրցաշարի մենապայքարը, իսկ Սերենան երկրորդ շրջանում է, որտեղ ռակետը կխաչաձևի իր հայրենակցուհի Քեթի Մանկնելի հետ, որը, իր հերթին, առաջին շրջանում 6:4, 6:1 հաշվով հաղթանակ տոնելով` պայքարից դուրս է թողել շվեյցարուհի Տիմեա Բաչինսկիին:

Հավելենք, որ WTA-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում Սերենա Ուիլյամսն զբաղեցնում է 8-րդ տեղը, Շարապովան 87-րդն է: US Open-ը մեկնարկել է օգոստոսի 26-ին և կավարտվի սեպտեմբերի 8-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում