Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Լևոն Ջուլֆալակյանին

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Լևոն Ջուլֆալակյանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան՝ վերջինիս նախագահ Ռոբերտ Խաչատրյանի և գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ շնորհակալություն է հայտնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին՝ կատարած ահռելի ու անգնահատելի աշխատանքի համար։

Այս մասին տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Հայտարարության մեջ ասվում է.

«20 տարի անվերապահորեն և անաչառ ղեկավարելով Հայաստանի հանրապետության ուժեղագույն հավաքականներից մեկը՝ Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը իր բացառիկ ու բարձր արդյունքների շնորհիվ դարձել է անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզիչը։

Հավաքականը գլխավորելու տարիներին ՀՀ վաստակավոր մարզիչը Հայաստան է բերել 70 մեդալ՝ Օլիմպիական խաղերից, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, ինչպես նաև Ուսանողական խաղերից և Աշխարհի գավաթներից (ՕԽ՝6, ԱԱ՝ 18, ԵԱ՝ 41, ԱԳ և ՈՒԽ՝5)։

Շնորհակալություն Լևոն Ջուլֆալակյան, Ձեր մեծ ավանդի համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում