Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի սանը միացել է «Նոա»-ին

Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի սանը միացել է «Նոա»-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի ակադեմիայի սան Պավել Դեոբալդը տեղափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Երևանի «Նոա» ՖԱ–ն մեկ տարվա պայմանագիր է կնքել կիսապաշտպան Պավել Դեոբալդի հետ։ 29–ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի ակադեմիայի սան է, հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի «Արսենալ» (Տուլա) ակումբում, ՖՆԼ–ի «Մորդովիա» և «Տոմ» ակումբներում։ Պավել Դեոբալդի վերջին ակումբը եղել է Յարոսլավլի «Շիննիկ»-ը։ «Նոա»–ն հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթում իր նորեկին»,- նշված է հայտարարությունում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում