Վենեսուելացի ֆուտբոլիստը միացել է «Ուրարտու»-ին

Վենեսուելացի ֆուտբոլիստը միացել է «Ուրարտու»-ին

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելացի 23-ամյա կենտրոնական պաշտպան Ռուբեն Ռամիրեսը պայմանագիր է կնքել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ռուբենը վենեսուելական «Կարակասի» սան է, նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Հոլանդիայի Էրեդիվիսիեն (Բարձրագույն դիվիզիոն) ներկայացնող «Ֆորտունա Սիտարդ» թիմում։ Երևանյան ակումբը հաջողություն և բազմաթիվ հաղթանակներ է մաղթում Ռուբեն Ռամիրեզին»,- նշված է հայտարարությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում