«Դյուդելանժ»- «Արարատ-Արմենիա» խաղից առաջ Վարդան Մինասյանը շանսերը գնահատում է 50/50

«Դյուդելանժ»- «Արարատ-Արմենիա» խաղից առաջ Վարդան Մինասյանը շանսերը գնահատում է 50/50

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: 5-6 նոր խաղացող ունենք։ Հայտարարեց «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Վարդան Մինասյանը «Ֆ91 Դյուդելանժի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։

«Բացի Եվրոպայի լիգայից մեզ պետք է, որ իրենք հարմարվեն նաև Հայաստանի առաջնությանը, դա էլ է կարևոր։ Այն, ինչ որ ես եմ ուզում, դեռ չեմ տեսնում, էպիզոդներով տեսնում եմ»,-ասաց նա։

Մինասյանը խաղիղ առաջ շանսերը գնահատեց 50/50։

Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ»- «Արարատ-Արմենիա» խաղը կարելի է դիտել «Տաշիր» ընկերության ֆան գոտիներում՝ «Նոր Երևան» այգում (Սարյան-Մաշտոց հատված), ինչպես նաև Կարապի լճի մոտ՝ օգոստոսի 29-ին՝ ժամը 22:00:

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս է եկել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ: Երրորդ փուլում Վարդան Մինասյանի թիմը հաղթահարել է վրացական «Սաբուրթալոյի» արգելքը ու փլեյ-օֆֆում հանդիպելու է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»:

Օգոստոսի 22-ին Երևանում Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Արարատ-Արմենիան 2-1 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի չեմպիոն Դյուդելանժին:

Գոլերի հեղինակ են դարձել Մաիլսոն Լիման, Իլյա Անտոնովը (Արարատ-Արմենիա) և Մարիո Պոկարը (Դյուդելանժ):

Թիմն արդեն այնտեղ է, ունեցել է նախաղային մարզանք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում