Կազմվել են ՉԼ խմբային փուլի բոլոր զամբյուղները

Կազմվել են ՉԼ խմբային փուլի բոլոր զամբյուղները

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության համար բոլոր զամբյուղներն արդեն պատրաստ են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդեն հայտնի են, թե ֆուտբոլային որ թիմերը որ զամբյուղներում են ընդգրկված:

Առաջին զամբյուղում ընդգրկվել են գործող գավաթակիրը, Եվրոպա լիգայի հաղթողը և ամենաբարձր ցուցանիշով 6 առաջնությունների հաղթողները: Մնացած զամբյուղների կազմը որոշվել է ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում ակումբների գործակիցների համաձայն:

Նույն երկրի և հակամարտող երկրների թիմերը չեն կարող հանդիպել խմբային փուլում։ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշման համաձայն՝ Ռուսաստանի («Զենիթ» և «Լոկոմոտիվ») և Ուկրաինայի («Շախտյոր») ակումբները կընդգրկվեն տարբեր խմբերում:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կիրականացվի այսօր 20:00-ին (Երևանի ժամանակով):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում