Պիզելին վնասվածքի պատճառով բաց կթողնի հավաքականի առաջիկա հանդիպումները

Պիզելին վնասվածքի պատճառով բաց կթողնի հավաքականի առաջիկա հանդիպումները

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ակտոբե»-ի մամուլի ծառայությունը:

«Մարկոս Պիզելին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հանդիպումները: Ֆուտբոլիստը Ղազախստանի առաջնության առաջիկա հանդիպումներում նույնպես չի օգնի ակտյուբինսկյան թիմին։ Մարկոսին մի քանի շաբաթ կպահանջվի վերականգնման համար։ Պիզելիին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է հայտարարությունում:

Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը հանդիպելու է Իտալիայի ընտրանու, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում