«Լոռիի» ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Փյունիկ»

«Լոռիի» ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Փյունիկ»

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռի» ֆուտբոլային ակումբը համաձայնություն է ձեռք բերել «Փյունիկի» հետ կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուին վարձակալությամբ տրամադրելու հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վանաձորի ակումբի պաշտոնական կայքը:

«Տեղեկացնում ենք, որ Ուգոչուկվու Իվուն «Լոռիում» է 2018 թվականի հունվարից։ Վանաձորյան ակումբի կազմում մասնակցել է 48 խաղի, խփել 8 գոլ եւ կատարել 6 գոլային փոխանցում, դարձել Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։ «Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Իվուին կատարած աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար»,- նշված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում