Արթուր Վանեցյանն ու Սամվել Կարապետյանը մարզադաշտից կհետևեն Արարատ-Արմենիայի խաղին

Արթուր Վանեցյանն ու Սամվել Կարապետյանը մարզադաշտից կհետևեն Արարատ-Արմենիայի խաղին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու տեղեկացրել, որ քիչ անց մեկնարկող Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան՝ «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» խաղին մարզադաշտից կհետևեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և Հայաստանի գործող չեմպիոնի դեփականատեր Սամվել Կարապետյանը։

Հարկ է նշել, որ Առաջին հայկական ճակատ (FAF) ֆան-շարժումը ևս մարզադաշտում է, որտեղից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում