«Լեո»-ն հաղթանակով մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայում

«Լեո»-ն հաղթանակով մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Լեո» թիմը հաղթանակով է մեկնարկել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում ընթացող Եվրոպայի ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

I խմբի «Լեո» (Հայաստան) – «Գենտոֆտե» (Դանիա) հանդիպումն ավարտվել է հայկական թիմի հաղթանակով` 3:2: «Լեո»-ի կազմում 3 գոլի հեղինակ է դարձել Ֆրանցիսկո դե Կամպոսը:

Այսօր երեկոյան «Լեոն» կմրցի Չեռնոգորիան ներկայացնող «Տիտոգրադ» թիմի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում